Մարտի 21-ին Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:
«Փլուզման հերթական ահազանգը ստացվել է ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված՝ մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Տուժածներ չկան:
Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է:
- Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ. Արցախի ՆԳՆ-ի հորդորները
- Ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: