ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։
Համապատասխան նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։
ՊՆ կարծիքով՝ նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը: Նշենք, որ ներկայումս զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաև 1998-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց։
Այս նախագծի արդյունքում հատուցում կստանան նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները կամ նրանց ընտանիքները:
Այս մասին հայտնում է 1in.am-ը:

