Ինչպես Պաշտպանության նախարարությունից հայտնեցին քիչ առաջ, ՀՀ ԶՈւ-ի N զորամասի մարտական հենակետի տարածքում 3 զինծառայողի դիեր են հայտնաբերվել։
Սրա վերաբերյալ սկսվեց տեղեկություն շրջանառվել, թե զինծառայողները սպանվել են դիվերսիայի արդյունքում։
Այս տեղեկությանն ի պատասխանն ՊՆ-ն Armenpress-ին ասել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում։
ՊՆ-ից հայտնել են նաև, որ նախնական տեղեկություններով՝ միջադեպը հակառակորդի հետ կապ չունի։

