ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են այս գիշեր՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում։
Նրանք են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ մարտական գործողություններում վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ, որ առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրվի ավելի ուշ։