fbpx
Կառավարություն

«Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան Ռևազյանի գործունեության արդյունքում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի և ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։

Տաթևիկ Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները մնում են լարված: Օրերս Ռևազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան և ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ