Պոչետինո. Մարդիկ թերագնահատում են Տոտենհեմին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը:

«Մենք շատ հպարտ ենք, երբ մեզնից նման ելույթ են ակնկալում, բայց երբեմն մարդիկ թերագնահատում են մեզ: Մենք շատ ավելի լավ ենք խաղում, քան մարդիկ գնահատում են մեզ, բայց դուք չեք կարող պայքարել մարդկանց ընկալումների հետ:

Գոհ եմ խաղից, սա ահռելի հաղթանակ է, ֆուտբոլիստներն արժանի են գովասանքի, քանի որ անհավանական էին: Ինձ համար սա միայն առաջին խաղն է ու դիմակայության առաջին կեսը:
Իհարկե, 3:0 հաշիվը շատ լավ արդյունք է: Մենք մտածում ենք այն մասին, որ պետք է Դորտմունդ մեկնենք հաղթանակի հետևից: Իհարկե, հիմա երջանիկ ենք, բայց առջևում դեռ շատ աշխատանք կա անելու»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ