Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը»:
Թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Որպես Ալեգրին փոխարինող դիտարկում է Պոչետինոյի թեննածությունը, ինչպես նաև Դիդյե Դեշամինը:
Պոչետինոն արդեն տեղեկացրել է «Յուվենտուսի» ղեկավարությանը, որ կգլխավորի թիմը, եթե նրա տարեկան աշխատավարձը կազմի 20 մլն եվրո: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Պոչետինոն 2014/15 մրցաշրջանից առաջ է գլխավորել «Տոտենհեմը» և 4 տարում ոչ մի տիտղոս չի նվաճել լոնդոնյան թիմի հետ: