«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։
Հիշեցնենք՝ Պոգբան կոճի վնասվածք էր ստացել «Արսենալի» հետ խաղում (1-1) և բաց է թողել 2 խաղ:
«Մանչեսթեր Յունայթեդն» 8 խաղից վաստակել է 9 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Այս պահին 24 միավորով առաջատարը «Լիվերպուլն» է՝ վաստակած 24 միավորով:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 5 խաղի՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: