Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնը» կրկին դարձել է Լեհաստանի առաջնության առաջատարը։
Վերջին խաղում «Պոգոնը» 4-0 հաշվով հաղթել է «Ռադիոմիակին» ու այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ Բիչախչյանը դաշտում է եղել առաջին րոպեներից ու փոխարինվել է 66-րդ րոպեին։
Խաղից հետո «Պոգոնն» ունի վաստակած 49 միավոր։
