Աշխարհ
13:40 28/05/2020

12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է Իրանի խորհրդարանի ղեկավարը

Այսօր՝ հինգշաբթի օրը քվերակությամբ Իրանի խորհրդարանում ընտրվեց խորհրդարանի նոր ղեկավար։

IRIB-ի հաղորդմամբ՝ պաշտոնը զբաղեցրեց Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը, որ Թեհրանի նախկին քաղաքապետն է ու ոստիկանության նախկին ղեկավարը։ Գալիբաֆը զինվորական է։

Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին արդեն 12 տարի է զբաղեցնում էր այդ պաշտոնը, սակայն 2019-ին հայտարարել է, որ չի պայքարելու պատգամավորական աթոռի համար։

Լարիջանին պատմել է, որ ունի համալսարանում դասավանդելու ցանկություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ