Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆ

  • Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

    Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նշվում է, որ Գալիբաֆի խոսքով՝ նրա աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո նաև դրական է եղել իր թեստի պատասխանը։ Մեջլիսի խոսնակը ասել է, որ գտնվում է կարանտինում, բայց շարունակելու է կատարել իր պարտականությունները։

  • 12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է Իրանի խորհրդարանի ղեկավարը

    12 տարվա ընթացքում առաջին անգամ փոխվել է Իրանի խորհրդարանի ղեկավարը

    Այսօր՝ հինգշաբթի օրը քվերակությամբ Իրանի խորհրդարանում ընտրվեց խորհրդարանի նոր ղեկավար։ IRIB-ի հաղորդմամբ՝ պաշտոնը զբաղեցրեց Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը, որ Թեհրանի նախկին քաղաքապետն է ու ոստիկանության նախկին ղեկավարը։ Գալիբաֆը զինվորական է։ Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին արդեն 12 տարի է զբաղեցնում էր այդ պաշտոնը, սակայն 2019-ին հայտարարել է, որ չի պայքարելու պատգամավորական աթոռի համար։…