Դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է տեղեկություն, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել երեք քաղաքացի։
Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածները Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ 36-ամյա Լուկաս Կ.-ն, 44-ամյա Լուկաս Բ.-ն և 44-ամյա Մաչի Ա.-ն։ Նրանք ծեծի են ենթարկվել Երևանում գործող «Կովկաս» պանդոկում։ Տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Տուժածները Հայաստան էին ժամանել որպես ֆուտբոլի երկրպագուներ։ Դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան բաժին՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

