fbpx
Հասարակություն

Պոլսո պատրիարքարանի Նախաձեռնող մարմնի անդամները հայտնի են

Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընացի կազմակերպման նպատակով հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի է ունեցել կրոնական ժողով: Նիստը նախագահել է պատրիարքական տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ժողովի ընթացքում, որին մասնակցել են համայնքային և թաղային մարմինների ներկայացուցիչները, ընտրվել են Նախաձեռնող մարմնի անդամները:
Գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Նախաձեռնող մարմնի 15 անդամ՝ Սարվեն Սերթշիմշեքը, Սարո Պենկլեանը, Սարգիս Չավուշեանը, Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Մինաս Ասլանը, Արետ Քորեանը, Թամար Քարասուն, Նազարեթ Էօզսահակեանը, Լենա Ենիեօրկանը, Գրիգոր Տեոշեմեճեանը, Սեդրակ Դավութհանը, Սելինդա Դողանը, Սևան Սվաճօղլուն, Կարպիս Տուրասլանը, Վալիա Հեճինօղլուն: Եվս 2-ը ավելացվել են Պատրիարքական աթոռի կողմից՝ Կորյուն ավագ քահանա Ֆեներճեանը և Հուսիկ քահանա Հերկելեանը:

Հենց այս Նախաձեռնող մարմինն է պատասխանատու լինելու նոր պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ