Պոլսո պատրիարքությունը նոր տեղապահ ունի

Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։

Shantnews.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը:

Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը։ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո Պոլսո աթոռը տասը տարուց ավելի գործում էր առանց պատրիարքի։

Այսօր կայացած ժողով-ընտրությունը պետք է անցկացվեր անցյալ շաբաթ, սակայն հետաձգվել էր մինչ օրս անհայտ պատճառներով:

Հիշեցնենք, որ անցնող երկու տարիների ընթացքում սա տեղապահի երկրորդ ընտրությունն է. առաջինը տեղի էր ունեցել 2017 թվականի մարտի 15-ին, այդ ժամանակ Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքջյանն ընտրվել էր տեղապահ։ Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքջյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։ Բեքջյանը վերադարձել է Գերմանիա: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը։

Ամենաթարմ