Պոմպեոն չեղարկել է Մոսկվա կատարելիք այցը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցի մոսկովյան փուլը: Բայց նա Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես եւ նախատեսված էր։ Այս մասին տեղեկացնում է պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Ինչպես տեղեկացվում է, երկուշաբթի Պոմպեոն որոշել է ուղեւորվել Բրյուսել՝ եվրոպական առաջնորդների հետ քննարկելու «անհետաձգելի հարցեր», մասնավորապես՝Իրանի հարցը։ Հենց այս պատճարով էլ՝ նա չեղարկել է Ռուսաստան այցի մոսկովյան փուլը։

Ավելի վաղ պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Պոմպեոն Ռուսաստան կայցելի մայիսի 12-14-ը։ Երեքշաբթի նա կուղեւորվի Սոչի, որտեղ կհանդիպի Պուտինի եւ Լավրովի հետ։

Ամենաթարմ