Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական S-400 համակարգերը։
«Կարող են հետևել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որ S-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։
Նա նաև հայտնել է, որ թուրքերին հասկացրել են, որ S-400-ների ակտիվացումն անթույլատրելի է։
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել Թուրքիայի վրա S-400-ների պատճառով։ Նա այդ մասին ասել է հանրապետական օրենսդիրներին երեքշաբթի փակ նիստի ժամանակ։ Անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այլևս թույլ չի տա Թուրքիային մասնակցել F-35-ի ծրագրին հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգի գնման պատճառով։։