ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը կկայանա Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչին:
Նստաշրջանի ընթացքում Պոմպեոյի աշխատանքի պլաններին նվիրված բրիֆինգում դիվանագետը չի նշել այն հարցերը, որոնք կողմերը ծրագրում են քննարկել:
Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումներն օգտագործել ինքնակալական պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի և Չինաստանի, «կործանարար ազդեցությանը» դիմակայելու համար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ում Փոմպեոյի հետ Լավրովի հանդիպումը նախապատրաստվում է: Դիտորդները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին Սոչիում։