ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի մասին:
Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի ազդրի հատվածում:
«Հուսով ենք, որ վնասվածքը շատ լուրջ չէ: Կիլիանն անհանգստանում էր, երբ փոխարինվեց, բայց նույնիսկ փոքր վնասվածքը միշտ էլ ցավալի է»,-ասել է Պոչետինոյն:
Այս մասին հայտնում է Լիգա 1-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մբապպեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Լիգա 1-ի 34-րդ տուրի «Մեցցի» հետ խաղում (3: 1) և փոխարինվել էր հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ՊՍԺ-ն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: