fbpx
Աշխարհ

Փոքրիկ ակնարկ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հանք բացելու ցանկության մասին. Նիկոս Նիկոլայիդիս

Նիկոս Նիկոլայիդիսը Facebook-ի իր էջում գրել է.

«Փոքրիկ ակնարկ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հանք բացելու ցանկության մասին

Կիպրոսը փաստացի բաժանված է 2 մասի՝ հունական և թուրքական մասերի։ Բայց թուրքական մասը ոչ մի եվրոպական կամ էսպես ասած աշխարհում թելադրող պետություն չի ճանաչել որպես Թուքիայի մաս։ Բոլոր քարտեզներում Կիպրոսը ներկայացվում է որպես մեկ պետություն։

Վերջինս ունի հատուկ տնտեսական գոտի, որը բաժանվում է 13 մասի, այդ 13 մասերը գտնվում են Կիպրոսի ափերը ողողող ծովում, որոնցից թիվ յոթերորդ մասում Թուրքիան քայլեր է ձեռնարկում նավթի հանք շահագործել(տես նկարում)։

Իրականում այդ գոտու վրա իրավունքներ ունեն միայն Կիպրոսն ու Հունաստանը, բայց Թուրքիայի իշխանություններին դա չի կանգնեցնում։ Եվրոպական մի շարք երկրներ կոչերով հանդես են եկել, որ Թուրքիան ետ պետք է կանգնի այդ մտքից, բայց Թուրքիան այսօր մտավ Սիրիայի տարածք։

Իհարկե ոմանք կարող են այս 2 իրադարձությունները չկապեն իրար հետ, բայց ես կապ տեսնում եմ։ Սիրիա մուտք գործելով Թուրքիան աշխարհին հայտնում է, որ նա չի տեսնում խոչընդոտ այլ երկրի տարածք մտնելու հարցում, դա կլինի ռազմական ճանապարհով թե հանքարդյունաբերության։

Թուրքական քաղաքականությունը դարեր շարունակ չի փոխվում։ Այսօրվա նրա վարած քաղաքականությունը դատապարտելի է ու կարծում եմ միջազգային հանրությունը պետք է կոշտ արձագանք տա ու պատժամիջոցներ ձեռնարկի»։

https://www.facebook.com/photo.php?fbid=3836195483072834&set=a.106509789374774&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ