Այն առասպելը, ըստ որի՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մարկետոլոգները գաղտնալսում են սմարթֆոնները, որոնցում ներբեռնված են Facebook, Twitter, YouTube և նման այլ հավելվածներ, հերքվել են Wandera ընկերության հետազոտողների կողմից։ Planet- today-ի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսումն իրականացվում է այն բանի համար, որպեսզի օգտատերերին առավել համապատասխան գովազդ պարտադրեն։
«Դավադրության տեսության կողմնակիցները վստահ են, որ սմարթֆոնների համար տարածված հավելվածները անընդհատ վերլուծում են տարածությունը միկրոֆոնների միջոցով, գրանցում են դրանք և ուղարկում այն խոսակցությունների հարթակ, որոնք տեղի են ունենում իրական կյանքում։ Այսինք, բավական է հիշատակել խոսակցության մեջ որևէ բան, որպեսզի դրա հետ կապված գովազդը հայտնվի ձեր կողմից օգտագործվող բոլոր կայքերում։
Արդյո՞ք համապատասխանում է այս տեղեկությունը իրականությանը։Այս հարցը փորձել են պարզել բջջային անվտանգության հարցերում մասնագիտացած Wandera ընկերության աշխատակիցները։ Նրանք փորձ են կատարել, որ ապացուցեն կամ հերքեն սմարթֆոնների գաղտնալսումը։
«Մենք օգտագործեցինք երկու սարք՝ Apple և Samsung։ Սմարթֆոնները դրված էին առանձին սենյակներում, հեռուստացույցի կողքին, որով 30 րոպե կենդանական կերի մասին գովազդ էր։ Եվս երկու սմարթֆոն դրված էր մեկ այլ սենյակում, որտեղ ոչ մի ձայն չկար։ Այնուհետև մենք համեմատեցինք գովազդները, ինչպես նաև վերլուծեցինք մարտկոցները և թրաֆիքը։ Փորձերը շարունակվեցին երեք օր, որից հետո մենք անսովոր ոչինչ չհայտնաբերեցինք»,- հայտնել են փորձագետները։