Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

Ամենադիտվածներ

Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ

Ամանորին ընդառաջ՝ մինչեւ հունվարի 31-ը, Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։Հայտնում է itel.am-ը։

Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87,900 դրամով, նախկին՝ 104,900-ի փոխարեն, իսկ 2018թ. արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝ 67,900 դրամով:

Ucom կանխավճարային ծառայության, ինչպես նաեւ հետվճարային Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ծավալով ինտերնետ 6 ամսվա համար՝ առանց որեւէ պարտավորության։ Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել կանխիկ կամ ապառիկ տարբերակով։

«Այս տարվա ընթացքում բազմաթիվ գնիջեցման առաջարկներով ենք հանդես եկել, ընդ որում՝ բացարձակապես չսպասելով որեւէ հատուկ առիթի։ Ucom-ի հաճախորդները քաջատեղյակ են, որ կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 20 ԳԲ ինտերնետ փաթեթը կտրամադրվի Ucom-ից ձեռք բերվող բոլոր սմարթֆոնների հետ: Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();