Հուլիսի 1-ից հուլիսի 5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախատեսվում են միջոցառումների՝ սեռական փոքրամասնություններին համերաշխություն ցուցաբերելու համատեքստում։
Միջացառումների շաբաթը պետք է բացվել երեկ՝ կինոցուցադրությամբ, սակայն միջոցառման ժամանակ դրսում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարները նաև քարեր են նետել շենքի ուղղությամբ։ Այդ քարերից մի քանիսը դիպել են լրագրողներին։
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է 11 անձ։
Նշվում է, որ հուլիսի 5-ին Թբիլիսիի կենտրոնում նախատեսվում է «Արժանապատվության երթ» միջոցառումը։

