Աշխարհ

Պորոշենկոն ներգրավված է 15 քրեական գործում

Ուկրաինայում 15 քրեական գործ է քննվում, որոնցում ներգրավված է նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրեն Ռոման Տրուբային:

Վերջինս մանրամասնել է, որ քրեական գործերից յուրաքանչյուրը շատ բարդ է, և որ դրանց հետաքննությամբ զբաղվում է յոթ քննիչ:

Ավելի վաղ պետբյուրոն քրեական գործ էր հարուցել՝ Պորոշենկոյին կասկածելով պետական դավաճանության համար: Խոսքը Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով նախկին նախագահի կողմից մինսկյան համաձայնագրերի ստորագրման մասին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ