Պորոշենկոն խոստովանել է, որ 10 տարի հետո կուզենար լինել Եվրախորհրդարանի պատգամավոր

Հրապարակող՝

hapk

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, պատասխանելով թերթերից մեկի հարցին, թե որտեղ է տեսնում իրեն 10 տարի անց, խոստովանել է, որ կուզենար լինել Եվրախորհրդարանի պատգամավոր:

«Ես շատ կուզենայի 10 տարի հետո ողջ լինել, իսկ իմ քաղաքական կարիերան ավարտել Եվրախորհրդարանում՝ պատգամավորի պաշտոնում», – ասել է նա:

Պորոշենկոն չի պատասխանել այն հարցին, թե կգրվի՞ արդյոք իր անունն Ուկրաինայի պատմության դասագրքերում: Այդ մասին նա ասել է, որ կխոսի 2-3 տարի անց: Պորոշենկոն, սակայն, շեշտել է, որ հպարտ է իր նախագահության 5 տարիներից յուրաքանչյուրի համար:

Հարցազրույցի վերջում խոստովանել է, որ ստիպված է եղել ընդունել իր մեծաթիվ սխալները, որոնց համար պետք է ներողություն խնդրել Աստծուց:

Ամենաթարմ