Ինչպես հայտարարել է Ուկրաինայի «Օլիմպիական» մարզադաշտի ղեկավարությունը՝ օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկանծու Վլադիմիր Զելենսկու բանավեճին հետևելու համար:
Ըստ «Օլիմպիական»-ի գլխավոր տնօրենի տեղակալի բազմաթիվ հայտեր են ուղարկում էլեկտրոնային փոստերին: Բացի ուկրաինացիներից՝ տոմս ձեռք բերելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները:
«Բոլորը ցանկանում են լինել այնտեղ, խնդրում են տեղեր ամրագրել Ուկրաինայի թե՛ շարքային քաղաքացիները, և թե՛ հայտնի դեմքերը»,- ասում է Անիսիմովը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճ անցկացնել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Պորոշենկոն ընդունել է առաջարկը: Նշենք, որ բանավեճի օրը դեռ հաստատված չէ: