Իրանին և Օմանին է հարվածել «Շահին» անունով հզոր փոթորիկը, որի հետևանքով արդեն կան զոհեր։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ փոթորիկը Օմանում ջրհեղեղներ է առաջացրել, որի հետևանքով մահացել է 3 մարդ, որոնցից մեկը երեխա։
Ըստ աղբյուրի՝ իրանական կողմն էլ հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի նավահանգստում հեղեղումների ու 6 զոհի մասին։
Նշվում է նաև, որ իրականացվել է հազարավոր մարդկանց տարհանում։
