Պրահայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին: Դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին նշել է, որ դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան: Այս մասին հաղորդում է Tyden.cz-ը:
Ըստ չեխական օրենսդրության՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի արդարադատության նախարարը: Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության ղեկավար Մարիա Բենեշովան այդ հարցով այլ տեսակետ ունենա:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: