Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում նշել է, որ Կովկասի տարածաշրջանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:
Զասի խոսքով՝ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ:

