Ինչպես է աշխատում Փաշինյանի՝ հանրությունը պառակտելու մեխանիզմը

Հրապարակող՝

Ինչպես է աշխատում Փաշինյանի՝ հանրությունը պառակտելու մեխանիզմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ առաջիկա կիրակիներին կմասնակցի սուրբ և անմահ պատարագի, սակայն չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է լինելու: Նա նշել է, որ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանի առաքելական եկեղեցու բարենորոգման կողմնակիցները մասնակցեն պատարագի բոլոր եկեղեցիներում: Փաշինյանը ընդգծել է, որ կարևոր է քրիստոնեական սիրով և հանդուրժողականությամբ խոսել քահանաների հետ, որպեսզի նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի անունը:

Վարչապետը նաև հավելել է, որ եթե քաղաքացիները ցանկանում են, որ իրենց համայնքում պատարագի մասնակցի, ապա պետք է նախապես քննարկեն քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի: Նա ընդգծել է, որ իր նպատակն է աջակցել բարենորոգման գործընթացներին և խրախուսել քրիստոնեական արժեքների տարածումը: Փաշինյանը վստահեցրել է, որ իր մասնակցությունը պատարագին կլինի, սակայն նախապես չի հայտարարի, թե որտեղ է լինելու:

Նկատենք, որ բոլոր այն հավաստիացումները, թե սիրով և հանդուրժողականությամբ է պետք գործել, Փաշինյանի համար նշանակություն ունեն միայն իր առջեւ դրված խնդրի լուծման տեսանկյունից՝ հասնելու համար որոշակի նպատակի։ Կարիք կա թաքցնել այն ագրեսիան, որն ի հայտ է գալիս յուրաքանչյուր դեպքում, երբ վարչապետն իրեն ենթակա հոգևորականների միջոցով փորձում է զավթել որևէ եկեղեցի։ Իրեն ապահովագրելու համար Փաշինյանը խոսում է սիրո և հանդուրժողականության, ինչպես նաեւ՝ քրիստոնեական արժեքների տարածման մասին։ Բայց նա շատ լավ գիտակցում է, որ ժողովրդի մեծ մասը հետևում է միայն իր խոսքին, ոչ թե՝ այն քայքայիչ ու պառակտիչ հակաքրիստոնեական վարքին, որը նա դրսևորում է՝ շարունակաբար հանրության տարբեր շերտերի իրար դեմ լարելով։

Ամենաթարմ