Ապրիլի 8-ին, ժամը 04:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Պուշկինո միջհամայնքային հատվածում՝ անտառային տարածքում, ավտոմեքենան կախվել է դեպի հարակից ձորը, վարորդը ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Land Cruiser 200» մակնիշի (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1983 թ.) ավտոմեքենան կախվել է դեպի ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը և ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
