fbpx
Հասարակություն

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները փոսից դուրս են բերել «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ.):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ