fbpx
Ժամանց

Հայտնի են տարվա լավագույն եվրոպական ֆիլմերը

European Film Awards եվրոպական կինոակադեմիայի տարվա լավագույն եվրոպական կոմեդիա մրցանակին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը: Այս մասին նշվում է մրցանակաբաշխության կայքում:

Միևնույն ժամանակ, «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում հաղթող և գլխավոր մրցանակակիր է դարձել լեհ ռեժիսոր Պավել Պավիկովսկու «Սառը պատերազմ»-ը:

Ժապավենն, ընդհանուր առմամբ, ստացել է հինգ մրցանակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջոանա Քուլիգ), լավագույն սցենարիստ և մոնտաժի լավագույն ռեժիսոր անվանակարգերում:

Եվրոպայի լավագույն դերասան կոչումը ստացել է Մարսելո Ֆոնտեն «Դոգմեն» ֆիլմում խաղացած դերի համար:

Another day of Life-ն ընտրվել է որպես լավագույն եվրոպական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ