Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):
«Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Ա.-ն (ծնված 2006 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։