Հոկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։