Հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար և 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։