Մայիսի 11-ին, ժամը 19։12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Միասնիկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։55-ին։
Տան (սեփականատեր՝ Ժ.Մ.) հյուրասենյաում այրվել է երկու բազկաթոռ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։