fbpx
Հասարակություն

Փրկարարները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Ապրիլի 8-ին, ժամը 08:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել Ռ.Գ.-ն (ծնված 1934 թ.), ում փրկարարները մոտեցրել են բազկաթոռին, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 06:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Օ.Բ.-ին (ծնված 1939 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հայտնում է ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ