Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը վստահ է, որ «Գալաթասարայի» դեմ խաղում Խամեսը, ուշ ժամանելով «Բեռնաբեու», անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։
Խամեսն ընդամենը մի քանի օր առաջ «Բեռնաբեուից» «Բետիսի» դեմ խաղին վաղաժամ հեռանալուց հետո երեկվա հանդիպմանն էլ ուշ է ժամանել։
«Այդքան էլ պրոֆեսիոնալ չէ, նույնիսկ կարելի է անհարգալից համարել»,- ասել է Միյատովիչը։
«Ներքին կանոններից տեղյակ չեմ, բայց ֆուտբոլիստը պետք է այնտեղ լինի, որպեսզի աջակցի թիմակիցներին»։
