Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անդեր Հերերան կարող է հեռանալ ակումբից։ Բանն այն է, որ ՊՍԺ-ին դուր չեն գալիս կիսապաշտպանի մշտական վնասվածքները։
Le 10 Sport-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով արդեն չի խաղացել 4 ամիս ու դրա հետ մեկտեղ ստանում է 8 միլիոն եվրո աշխատավարձ։
Նշվում է, որ Հերերան այս ամռանը կարող է տեղափոխվել իր նախկին ակումբներից մեկը՝ «Ատլետիկ» Բիլբաո։
