ՊՍԺ-ն պատրաստվում է գնել Միրալեմ Պյանիչի տրանսֆերը: Ֆուտբոլիստը կարող է դառնալ փարիզյան ակումբի տրանսֆերային առաջին ձեռքբերումը գալիք ամռանը:
ՊՍԺ-ի ղեկավարները 70 մլն եվրո են նախատեսում տեղափոխության համար, իսկ «Յուվենտուսը» ցանկանում է 100 մլն եվրո ստանալ իր ֆուտբոլիստի վաճառքից: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ Պյանիչի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: