ՊՍԺ–ն հետաքրքրված է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ,եթե թիմի հարձակվողներ Նեյմարը կամ Կիլիան Մբապեն հեռանան փարիզյան ակումբը դիտարկում է Գրիզմանին ձեռք բերելու տարբերակը:
Ֆրանսիացու` «Աթլետիկոյի» հետ պայմանագրով սահմանված հրաժարագինը 200 մլն եվրո է կազմում:
«Աթլետիկոյի» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո,Գրիզմանը մտածում է կարիերան մեկ այլ ակումբում շարունակելու մասին:
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինև 2023 թվականը: