ՊՍԺ-ն հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով

Հրապարակող՝

1200px-INTERPOL_Logo.svg

Ամենադիտվածներ

ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով, հայտնում է Paris United-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հանդիպել է Պակո Ալարկոնի հետ, որը ֆուտբոլիստի հայրն է և գործակալը:

Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից» թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, այդ իսկ պատճառով նրա հայրը կապ է հաստատել մի շարք ակումբների` «Բարսելոնայի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» ներկայացուցիչների հետ:

Իսկոյին, այդուհանդերձ, դուր է գալիս ՊՍԺ-ի տարբերակը, իսկ Փարիզի կյանքի մասին նրան պատմել է թիմակից Կարիմ Բենզեման:

Սակայն, ՊՍԺ-ի համար Իսկոյին ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի լինի նրա տրանսֆերային արժեքի, ինչպես նաև փարիզյան ակումբի` ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները կատարելու հարցում ունեցած խնդիրների պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնության 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2022 թվականի ամառը:

Ամենաթարմ