DPA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ֆրանսիական ՊՍԺ-ից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված բելգիացի պաշտպան Տոմաս Մենյեն անդրադարձել փարիզյան ակումբից հեռանալու պատճառներին:
Տոմաս Մենյեն 2016 թվականին բելգիական «Բրյուգեից» էր տեղափոխվել ՊՍԺ։
Պաշտպանը հայտարարել է, որ ՊՍԺ-ի ղեկավարները խաբեբաներ են:
«Մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարեց, որ ես հրաժարվել եմ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն ինձ նոր պայմանագիր չէր առաջարկվել:
ՊՍԺ-ն ցանկանում էր, որ ես գործնականում անվճար շարունակեի մրցելույթներս ակումբում: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա տեղափոխվել «Բորուսիա»»,- նշել է Մենյեն։
Ակումբի կազմում 28-ամյա պաշտպանը մասնակցել է 84 հանդիպման, խփել 8 գոլ: