ՊՍԺ-ի չորս ֆուտբոլիստներ կարող են որակազրկվել՝ Լիգա 1-ի «Մարսելի» հետ խաղից (4:0) հետո իրենց պահվածքի համար:
Ուսման Դեմբելեն, Ռանդալ Կոլո-Մուանին, Աշրաֆ Հակիմին և Լայվին Կուրզավան վիրավորական վանկարկումներ են հնչեցրել «Մարսելի» դեմ` իրենց թիմի երկրպագուների հետ միասին:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն կարող է պատժվել, քանի որ խաղի ընթացքում երկրպագուները 15 րոպե հոմոֆոբ վանկարկումներ են արել «Մարսելի» դեմ:
ՊՍԺ-ն արդեն դատապարտել է երկրպագուների պահվածքը։ Ակումբը հայտարարություն է տարածել՝ խոստանալով «շարունակել պայքարը հոմոֆոբիայի դեմ»։