ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Բավարիայի պաշտպանին

Ամենադիտվածներ

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ֆրանսիացու հետ։ Բացի փարիզեցիներից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նշվում է, որ ֆուտբոլիստը մոտ ապագայում մտադիր չէ հեռանալ մյունխենյան թիմից։

Ուպամեկանոն «Բավարիա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Դրանից հետո նա մասնակցել է 107 հանդիպման, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Ամենաթարմ