Լուիս Էնրիկեն խոսել է ՉԼ-ում ՊՍԺ-ի նպատակների մասին։
«Եթե դա դառնա մոլուցք, ապա լավ չի լինի ակումբի, քաղաքի և երկրպագուների համար, քանի որ կա առնվազն ութ թիմ, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան:
Եվ սա այն մրցաշար չէ, որը պարգևատրում է կայունության համար։ Սա առաջնություն չէ, մրցաշար չէ, որում հաղթում է տարվա լավագույն թիմը։
Չեմպիոնների լիգայում շատ բան կախված է նրանից, թե ինչպես կխաղաս խմբային փուլերում սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին, բայց հետո չես խաղում մինչև մարտ: Եվ պետք է բարձունքում լինես խմբային փուլն անցնելու համար, իսկ հետո մարտ ամսին կրկին շատ լավ հանդես գաս փլեյ-օֆֆում:
Կան բազմաթիվ գործոններ և մեր մակարդակի բազմաթիվ թիմեր, որոնք ցանկանում են հաղթել: Եվ մենք ֆավորիտներից մեկն ենք՝ կոչե՛ք այն, ինչպես ուզում եք, գավաթի համար պայքարում, սա է մեր նպատակը։
Տեսնենք, թե ինչ կլինի։ Պոտենցիալի առումով, չեմ կարծում, որ մեզանից լավ թիմ կա։ Կարծում եմ, որ մեզ նման շատ թիմեր կան, և մենք պետք է փորձենք հնարավորինս մեծ նվիրվածությամբ մոտենալ մրցաշարին, որպեսզի իրական շանսեր ունենանք:
Կարևորն այն է, որ մենք չկենտրոնանանք այս հարցի վրա, այլ դրսևորենք ոգևորություն և փառասիրություն, քանի որ վախեցած խաղացողները չեն հայտնվում պատմության գրքերում»,- ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը ՈւԵՖԱ-ի հետ զրույցում։