Սպորտ

ՊՍԺ-ն մտադիր չէ հունվարին գնել Կազեմիրոյին կամ Սանչոյին

ՊՍԺ-ն չի դիտարկում առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյին և «կարմիր սատանաների» վինգեր Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն, ակումբների միջև եղել են որոշակի շփումներ՝ ուղղված նմանատիպ տրանսֆերների իրականացմանը, սակայն, ի վերջո, ՊՍԺ-ն որոշել է չգնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Իր հերթին Սանչոն երկարատև կոնֆլիկտի մեջ է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է երեք հանդիպման, որոնց ժամանակ գոլ չի խփել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ