fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն պատրաստ է Սալահին 3 տարվա պայմանագիր առաջարկել

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մուհամեդ Սալահի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը պատրաստ է եգիպտացի ֆուտբոլիստին առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Ընդգծվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է նոր աստղային խաղացող ձեռք բերել այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեն հեռանա ակումբից։ Փարիզյան ակումբը նաև կարծում է, որ Սալահը կամրապնդի իրենց դիրքերը Չեմպիոնների լիգայում։

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ