«ՊՍՎ»-ի հարձակվող Դոնիել Մալենը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Էվերտոնը» և «Արսենալը» հետաքրքրված են 19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ՊՍՎ»-ն 25 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
Մալենը թիմի առաջատարներից մեկն է, և նիդեռլանդական ակումբը չի պատրաստվում հեշտությամբ բաժանվել նրանից:
Հիշեցնենք, որ Մալենին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան»:
Նիդեռլանդների առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

