Նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին անվստահություն հայտնեց առաջարկվող թեկնածության նկատմամբ։
Նախկինում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Գարեգին Բաղրամյանը, որի պաշտոնավարման վեց տարիների ընթացքում հանրային դժգոհությունները բազմաթիվ էին՝ կապված ծառայությունների մատակարարների հետ։
Այս նոր նշանակման վերաբերյալ կա՞ն ակնկալիքներ, որ կառույցը կարող է ապագայում առավել արդյունավետորեն կարգավորել ոլորտի խնդիրները։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը նախկինում եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և վերջերս է դուրս եկել կուսակցությունից, այնինչ տվյալ հանձնաժողովը չպետք է ունենա քաղաքական կողմնակալություն։ Նա Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանի կնոջ ազգականն է։